ԴԱԻՇ-ի զինյալները սիրիական Պալմիրա քաղաքի գրավումից հետո մահապատժի են ենթարկել ամենաքիչը 17 մարդու, որոնցից 4-ին գլխատել են, հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը:
Մահապատժի ենթարկված խաղաղ բնակիչներն աշխատում էին տեղական վարչությունում, և մեղադրվել են սիրիական կառավարության հետ համագործակցության մեջ:
Զինյալները քաղաքի բնակիչներին հրամայել են տներից դուրս չգալ, և խուզարկություն են անցկացնում պետության այլ կողմանիցների հայտնաբերման ուղղությամբ:









































