Եվրամիությունը պետք է նախաձեռնի եվրոպական նախադրյալների առկայությունն «Արևելյան գործընկերության» երկրների համար, ովքեր ցանկանում են անդամակցել ԵՄ-ին: Իսկ գագաթնաժողովն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այս մասին Ռիգայում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
«Սա ԵՄ-ի անդամակցության հարցով հանդիպում չէ: Դա չի քննարկվի: Սակայն, մենք պետք է ապահովենք եվրոպական նախադրյալների առկայությունը յուրաքանչյուր երկրի համար: Մենք պատրաստ չենք, նրանք պատրաստ չեն, և գործընթացն ընթանում է»,- ասել է Յունկերը:









































