Armtimes.com-ի փոխանցմամբ` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռեկտորի առաջիկա մրցույթ-ընտրությունը մրցակցային է լինելու՝ ի տարբերություն վերջին տարիներին բուհերում ձևավորված ավանդույթի: Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ում անունը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, շրջանառվում է որպես հավանական թեկնածուի, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է մասնակցել հայտարարված մրցույթին:
Բուհի զարգացման հայեցակարգն արդեն իսկ մշակել է և անհրաժեշտ փաստաթղթերը բուհի խորհրդին կներկայացնի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: Ինչ վերաբերում է Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, նա վաղուց արդեն դադարել է վայելել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համակրանքը: Ու եթե այդպես չլիներ, չափազանց մեծ է հավանականությունը, որ այս անգամ էլ կանցկացվեր մեկ թեկնածուով ընտրություն ու իշխանության այժմ արդեն նախկին հովանավորյալ Թոքմաջյանը ընտրության ճանապարհին խոչընդոտ չէր հանդիպի:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում









































