Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը խոսել է անգլիական «Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդի մասին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է թիմը, հաղորդում է «կարմիրներ»-ի պաշտոնական կայքը:
«Ջերարդն այն բացառիկ ֆուտբոլիստներից է, ում մասին ես շատ եմ մտածել: Բարձր եմ գնահատում նրան: Այսպիսի խոսքեր ես չեմ կարող շռայլել ամեն մի ֆուտբոլիստի հասցեին:
Սթիվենը դուր է գալիս ինձ, քանի որ նրա խաղը հիշեցնում է ինքս ինձ: Կցանկանայի հանդես գալ նրա հետ նույն թիմում: Նա միշտ հավատարիմ է եղել իր թիմին, և դա նրան մեծ պատիվ է բերում:
Շատ քչերն են կարողանում կարիերայի ընթացքում հանդես գալ մեկ թիմում»,- հայտարարել է Զիդանը:






































