Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի կիրակի օրը կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի` «Սանդերլենդ»-ի դեմ հանդիպումը, հաղորդում է football365-ը:
Աղբյուրը նշում է, որ բելգիացի կիսապաշտպանը վերջերս բուժել է իր ատամները, որի պատճառով նա չի կարողացել մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի գլխավոր մրցանակաբաշխությանը:
Հավելենք, որ Ազարն Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 37 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ:








































