Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջարկել է անօրինական աշխատանքը Թագավորությունում հայտարարել հանցավոր գործունեության առանձին տեսակ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Այս և այլ միջոցառումները կառավարության ղեկավարը շարադրել է Լոնդոնում ազգային վիճակագրության վարչության կենտրոնակայանում ելույթի ժամանակ։
«Մենք կձեռնարկենք արմատական քայլ. հանցագործության առանձին տեսակ կդարձնենք անօրինական աշխատանքը,- նշել է վարչապետը:- Դա նշանակում է, որ անօրինական աշխատողին վճարվող աշխատավարձը կհամարվի անօրինական եկամուտ և կգանձվի»: Քեմերոնը նշել է, որ գործատուների կողմից անօրինական աշխատուժի վարձումը կդիտվի որպես օրենքի խախտում։











































