Մի շարք ԶԼՄ-ների հրապարակումներ՝ կապված Վատիկանի սկանդալների հետ, միտված են կոնկլավի արդյունքների վրաազդելուն, ասվում է կաթոլիկ եկեղեցու պաշտոնական հայտարարության մեջ:
«Անցյալում պապի ընտրությունների վրա փորձել են ազդելխոշորերկրները: Իսկ այսօր դրանով զբաղվում են հասարակական կարծիքի վրա ազդող ԶԼՄ-ները: Նրանք հաճախ են հրապարակում ոչ միայն չճշգրտված տեղեկություններ, այլև տվյալներ, որոնք ընդհանրապես հնարավոր չէ ստուգել», մեջբերում է կատարում Interfax-ը:
«Տպագրվում է բացահայտ սուտ տեղեկություն: Դա լրջորեն վնասում է որոշ մարդկանց ու իշխանական կառույցներին»,- ընդգծված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ La Repubblica թերթը, հղում կատարելով իր աղբյուրին, գրել էր, որ Հռոմի պապի՝ գահից հրաժարվելու պատճառ է դարձել իբր նրա ստացած տեղեկությունը Վատիկանի միասեռական հոգևորականների մասին, որոնց միջոցով շանտաժիստները ազդել են ներեկեղեցական որոշումների վրա: