«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը, որը ոչնչացվել է 2011 թվականին, պայթյուն էր ծրագրել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը։ Այս մասին հայտնի է դառնում ամերիկյան հետախուզության կողմից գաղտնազերծված ահաբեկչի նամակներից՝ փոխանցում է RIA Novosti-ն։
ԱՄՆ հետախուզությունը չորեքշաբթի հրապարակել է բեն Լադենի սպանության ժամանակ գտնված 1000 փաստաթղթերից ավելի քան 100-ը։
«Մենք ուղարկել ենք մեր մի քանի եղբայրների Մեծ Բրիտանիա, Ռուսաստան և Եվրոպա նախապատարստության համար, որպեսզի նրանք պատրաստ լինեն մինչև տարեվերջ աշխատանքի»,- գրել է բեն Լադենը նամակներից մեկում, որը կրում է «Հաշվետվություն արտերկրում գործունեության մասին» անվանումը։
Ինչպես նշում է բեն Լադենը, ահաբեկիչների թիրախ պետք է լինեին Ռուսաստանում գազատարը կամ ԱՄՆ դեսպանատունը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ մի քանի թիրախ՝ կախված այն բանից, թե որոնք նպատակահարմար կգտնեին եղբայրները։
Բեն Լադենը նամակում խոստովանում է, որ «Ալ-Քաիդան» չի հասցրել իրագործել այդ նպատակը մի շարք պատճառներով, որոնցից մեկը նա անվանել է ձախորդությունը։










































