«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Սյունիքի մարզպետ սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափարձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն իսկ հարցաքննեվել են մի շարք անձինք, որոնց թվում նաև՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը, ում հարաբերությունները մարզպետի հետ ակնհայտորեն լարված են, և Գորիսի քաղաքապետի մեկ այլ նախկին թեկնածու, Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը:
Մեր տեղեկություններով, նրանցից փորձանմուշներ են նմուշառվել՝ պարզելու համար՝ դեպքի օրը նրանք զենք գործածե՞լ են, թե՝ ոչ: Ի դեպ, հատկանշական է, որ փորձաքննության են ուղարկվել նաև ավտոմեքենայի մեջ եղած անձանց հագուտները, այդ թվում՝ մարզպետ Սուրիկ խաչատրյանի՝ պարզելու համար դրանց վրա կրակոցներին բնորոշ հետքեր կա՞ն, թե՝ ոչ:
Այլ կերպ ասած՝ այդ պահին նրանք ավտոմեքենայում եղե՞լ են, թե՝ ոչ: Բանն այն է, որ դեպքից անմիջապես հետո առաջ քաշվեց այն վարկածը, որ Սուրիկ խաչատրյանի նկատմամբ մահափորձը կարող է բեմադրված լինել և չի բացառվում, որ կրակոցների պահին ավտոմեքենայի մեջ ոչ ոք չի եղել: Այս վարկածի կողմնակիցները հենց դրանով են բացատրում այն փաստը, որ ավելի քան 10 կրակոցներից ավտոմեքենայի մեջ գտնվողներից ոչ ոք չի տուժել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Photolure-ի









































