Այսօր, ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստում որը, ԱԺ կանոնակարգի համաձայն, վարել է խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Արպատ Ավանեսյանը, 28 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես» գործակալությունը:
ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրվել է 1 թեկնածու` ՀՅԴ կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանը: Փոխնախագահի ընտրությունն այս պահին ընթացքի մեջ է:
Հիշեցնենք, որ Ղուլյանը եղել է նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի 4-րդ և 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահը: Նրա ղեկավարած Ազգային ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը մայիսի 3-ին կայացած ընտրություններում 3-րդ տեղում էր հայտնվել՝ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցություններից հետո:
«Ազատ Հայրենիքն» ու Ազգային ժողովրդավարական հայրենիքը, սակայն, նախօրեին կոալիցիա կազմեցին: