lux.fm-ը ներկայացնում է ելակի օգտակար հատկությունները։
Ելակը միզամուղ և քրտնամուղ ազդեցություն ունի, ինչը բարելավում է մարսողությունը: Այն նաև բացում է ախորժակը:
Ելակը պարունակում է շատ կալիում, որը կարգավորում է աչքի ճնշումը: Այն նաև շատ հակաօքսիդանտներ է պարունակում:
Այն հրաշալի միջոց է ավիտամինոզի դեպքում:
Հղիության ժամանակ ելակն օգտակար է, քանի որ պարունակում է շատ ֆոլատ, որը պտղին պաշտպանում է բնածին արատներից: Սակայն հղիության վերջին ամիսներին խորհուրդ է տրվում այն զգուշությամբ օգտագործել:
Ելակն իջեցնում է շաքարի մակարդակը, ինչն օգտակար է դիաբետիկների համար:
Նրանք, ովքեր հետևում են կազմվածքին, պետք է իմանան, որ ելակը քիչ կալորիական է, գործնականում չի պարունակում ճարպ և սպիտակուց, հարուստ է սախարոզայով և ֆրուկտոզայով:
Ելակն օգտակար նաև լեղապարկի քարի դեպքում: Լավ է առավոտյան օգտագործել 4 գդալ ելակի թարմ հյութ:
100 գ ելակում պարունակվում է վիտամին С-ի օրվա պահանջից ավելի շատ:
Ժողովրդական բժշկության մեջ ելակն օգտագործում են սակավարյունության, աթերոսկլերոզի, արգանդի արյունահոսության ժամանակ:










































