Փենսիլվանիայի համալսարանի ամերիկացի փորձագետները պնդում են, որ ֆինանսական պարգևատրման միջոցով ծխողներին «կաշառելը» լավագույն միջոցն է՝ նրանց ստիպելու թողնել ծխելը: Այս մասին հայտնում է direct-press.ru-ն:
Հետազոտողները պարզել են, որ 6 ամսվա ընթացքում ֆինանսավորման 4 ծրագրերը՝ յուրաքանչյուրը 800 դոլար արժողությամբ, օգնել են ազատվել վնասակար սովորույթից: Ի տարբերություն այս ծրագրի՝ անվճար խորհրդատվություններն ու նիկոտինային փոխարինող թերապիան ցույց չեն տվել նման արդյունավետ արդյունքներ:
Մասնագետների խոսքով՝ ֆինանսական պարգևատրումը ծխողների վրա ավելի ուժեղ է ազդել, քան նրանց կամքի ուժի վրա հույս դնելը:










































