ՄԱԿ ԱԽ-ն աջակցել է Ժնևում մայիսի 28-ին Եմենի հարցով համաժողովի գումարման գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը և հակամարտող բոլոր կողմերին մասնակցության կոչ արել։ Այս մասին հայտնում է RT-ն։
Եմենում շարունակվում է զինված դիմակայությունը հութի ապստամբների և կառավարական ուժերի միջև։ Երկրում իրավիճակը զգալիորեն վատթարանում է. մթերքի ու դեղորայքի ներկրումը սահմանափակ է, վառելիքի պաշարները մոտենում են ավարտին։
Կարմիր խաչի ներկայացուցչ Շահին Ամանի խոսքով՝ հակամարտության բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, որպեսզի մարդասիրական ոլորտի աշխատողները բնակչությանը օգնություն ցուցաբերելու հնարավորություն ունենան։
Երկրում ջրի ուժեղ դեֆիցիտ կա։ Ինչպես հայտնի է, սննդամթերքի պակասը հանգեցնում է գնաճի, քանի որ Եմենը ներկրում է մթերքի ու դեղորայքի 90 տոկոսը։











































