«Արևելյան գործընկերության» ծրագիրը նպատակուղղված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ համագործակցության զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեստագում ելույթի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Այն ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ, այդ թվում և՝ Ռուսաստանի»,- ասել է նա։











































