Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ վաղը՝ մայիսի 22-ին, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ծրագրվում է անցկացնել մոնիտորինգ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ՝ փոխանցում է Trend գործակալությունը։
Հայկական կողմում մոնիտորինգ կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Եվգենի Շարովը։
Ադրբեջանական կողմից մոնիտորինգը կանցկացնեն դաշտային օգնականներ Սայմոն Թիլլերն ու Փիթեր Սվադբերգը։