Եվրահանձնաժողովը կարող է երաշխավորել Ուկրաինայի և Վրաստանի հետ առանց արտոնագրային ռեժիմ տարեվերջին, եթե այդ երկրները կատարեն բոլոր անհրաժեշտ պահանջները: Այս մասին մայիսի 20-ին` Ռիգայի գագաթնաժողովի բացման նախօրեին, Deutsche Welle պարբերականի հետ հարցազրույցում ասել է Ընդլանման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը:
«Ես ենթադրում եմ, որ այս տարվա վերջին արտոնագրային ռեժիմի ազատ դառնալու հարցով Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ Եվրահանձնաժողովը կարող է դրական որոշում ընդունել` պայմանով, որ կիրականացվեն որոշ պահանջներ»,- ասել է նա:










































