Նյու Յորքում գտնվող Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մոմե արձանը, տեղեկացնում է The Telegraph-ը:
Նշվում է, որ մոմե արձանը ստեղծելու համար պահանջվել է 4 ամիս: Մոմե արձանի վրա աշխատել են 20 մասնագետ:
Մեսսիի մոմե արձանն ընդգրկվել է սպորտային բաժնում, որտեղ կան նաև Սերենա Ուիլյամսի և Մուհամեդ Ալիի մոմե արձանները:










































