Cut Video-ի մասնագետները ներկայացրել են նոր հոլովակ, որտեղ ֆիլիպինուհին ցուցադրում է, թե ինչպես են փոփոխվել կանացի գեղեցկության չափանիշները 1910-ից մինչև մեր օրերը:
Մոդել Էյփրիլ Վիլանուևայի օրինակով դիմահարդարները և ոճաբանները ցուցադրում են ամենատարածված կերպարները՝ ըստ տասնամյակների:
Տեսանյութը հրապարակվել է Youtube-ի Cut Video ալիքում ու մի քանի ժամում հավաքել է մոտ 300 հազար դիտում:









































