Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու պաշտպան Ժերոմ Բոատենգը 3 օր տևած հանգստից հետո այսօր կայացած մարզաման ժամանակ վիճաբանել են:
Գերմանացի պաշտպանը կոպիտ սահանկում է կատարել, որից էլ ծագել է վիճաբանությունը: Մեհդի Բենատիան, Ռաֆինյան ու Ֆիլիպ Լամը բաժանել են թիմակիցներին:
Գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վիճաբանող ֆուտբոլիստներին չի թողել ավարտել մարզումն ու ուղարկել է հանդերձարան:






































