«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոստովանել է, որ մրցաշրջանի ընթացքում առաջընթացով ամենաշատը տպավորել է դարպասապահ Դավիդ դե Խեան:
Հիշեցնենք, որ դարպասապահը ճանաչվել է «Յունայթեդ»-ի 2014/15թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
«Մրցաշրջանի մեկնարկում վերլուծեցի նրա խաղը, այնուհետև տեսա նկատելի առաջընթաց: Դավիդը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց: Նա ամենաշատը տպավորեց»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է MUTV-ն:









































