Գերմանիայում 92-ամյա թոշակառուին են վերադարձրել նրա մոռացած պայուսակը, որում եղել է 34 հազար եվրո կանխիկ և խնայողական գրքույկ՝ հաշվեհամարին 10 հազար եվրո: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի իրավապահներին:
Իր իրերը Համբուրգի բնակիչը թողել էր քաղաքի մետրոյի կայարաններից մեկի նստարանին դեռևս կիրակի օրը:
Մետրոյի աշխատակիցները հատնաբերել էին պայուսակն ու այն հանձնել ոստիկանություն: Իրավապահներն այդ ժամանակ արդեն կորստի մասին հայտարարություն էին ստացել կնոջից:
Կնոջ պայուսակը երեկ վերադարձվել է նրան: Հատկանշական է, որ այդ օրը լրանում էր նրա տարեդարձը:









































