Հյուսիսային Կորեայի պաշտպանության կոմիտեն հայտարարել է կոմպակտ միջուկային լիցքերի արտադրության ոլորտում վիթխարի հաջողությունների մասին։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ լիցքերն արդեն մտել են դիվերսիֆիկացման փուլ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեան 2015-ի հոկտեմբերին կարձակի մեծ հեռահարության հրթիռ։












































