Մյունխենի «Բավարիա»-ն բանակցություններ է սկսել «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում է Bild-ը, որի տեղեկությունների համաձայն Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է թարմացնել թիմի կազմն առաջիկա ամռանը՝ փոխարինողներ գտնելով Ֆրանկ Ռիբերիին և Արիեն Ռոբենին:
Մյունխենցիների գլխավոր մարզչի եղբայրը՝ Պերե Գվարդիոլան, ով ֆուտբոլային գործակալ է, բանակցություններ է սկսել անգլիացի ֆուտբոլիստի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսապաշտպանը հրաժարվել է պայմանագիր ստորագրել «Լիվերպուլ»-ի հետ և առաջիկա ամռանը ակումբը լքելու ցանկություն է հայտնել:








































