Ճապոնիայում, ենթադրաբար, հայտնաբերվել է նացիստական Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոահիմ ֆոն Ռիբենտրոպի ստորագրությամբ նամակը՝ հղված ԽՍՀՄ հետախույզ Ռիխարդ Զորգեին: Այս մասին գրում է Asahi Shimbun-ը:
Նամակը հայտնաբերվել է Տոկիոյի հազվագյուտ գրքերի խանութներից մեկում: Այն գտել է 71-ամյա մենեջեր Յոշիո Օկուդաիրան, որը խանութում արտասահմանյան գրքերի պատասխանատուն է:
1938-ի հոկտեմբերի 4-ին՝ լրտեսի 43-րդ տարեդարձի կապակցությամբ հղված նամակում նշվում է Տոկիոյում Գերմանիայի դեսպանատան «մեծ ավանդը»:










































