Սիրիային հասցրած ավիահարվածների ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան երկու օրում ոչնչացրել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 170 գրոհայինի։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին։
Իրավապաշտպանները հաստատում են, որ գրոհայինները ոչնչացվել են ավիագործողության ընթացքում, որն անցկացվել է երկրի հյուսիսարևելյան Հասիկա նահանգում։
ԴԱԻՇ խմբավորումը, որը ԿՀՎ տվյալներով՝ ունի շուրջ 30 հազար գրոհային, «խալիֆայություն» է հռչակել Իրաքի և Սիրիայի զավթված տարածքներում և ձգտում է իր սահմանների ընդլայնման։









































