Կալիֆոռնիայի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել մարմնավաճառ Ալիքս Տիչելմանին, ով մեղավոր է ճանաչվել Google-ի թոփ մենեջեր Ֆորեսթ Հեյեսին անզգուշաբար սպանելու մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ոստիկանությունը պարզել է, որ Տիչելմանն իրեն և Հեյեսին տվել է թմրանյութի չափաբաժին, որը վերջինիս համար մահացու է դարձել։
Այդ պահին նրանք գտնվել են մենեջերի զբոսանավի վրա՝ Սանտա Կրուզ քաղաքում։ Աղջիկն այնտեղ է եղել մասնագիտական պարտականությունների կատարման համար։









































