Նյու Յորքում մեկ հանդիսատեսի համար կցուցադրվի թատրոն, որի յուրաքանչյուր ներկայացումը կլինի մեկ դերասանի կատարմամբ և կտևի մի քանի րոպե: Այդ մասին գրում է The Guardian-ը:
Անվճար թատրոնը կգործի մայիս ամսվա ընթացքում և հունիսի սկզբին Մանհեթենի երեք շրջաններում: Հանդիսատեսը իր տեղը գրավելուց հետո է միայն իմանալու, թե ինչ է դիտելու:
Այդ պիեսները գրվել են հանրաճանաչ գրողների և սցենարիստների կողմից: Նրանք խնդրել են յուրաքանչյուր ներկայացումը սկսել հետևյալ արտահայտությամբ. «Ես այնպիսի օտարական չեմ, ինչպես թվում եմ»:









































