Սիրիայի ապստամբներն իրենց հսկողության տակ են վերցրել Իդլիբ շրջանում զինված ուժերի խոշորագույն ռազմաբազան: Դրա մասին հայտնում է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը:
Ինչպես հայտնում է interfax.ru-ն, «Ալ-Մաստումա» բազայի գրավմանը մասնավորապես մասնակցել են «Ֆրոնտ ան-Նուսրա» խմբավորման անդամները:
Բազային մոտենալը եղել է աստիճանաբար: Մարտի 28-ին ապստամբները գրավել են շրջանի մայրաքաղաքը, իսկ ապրիլին բազայի մոտ գտնվող Ջիսր-էշ-Շուգուր քաղաքը:









































