Ադրբեջանական Apa լրատվական գործակալության փոխանցմամբ, Լիտվայի նախագահ Դալիյա Գրիբաուսկայտեն, ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը.
«ԵԱՀԿ-ն մեծ ուշադրություն է հատկացնում ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը, քանի որ դա կարևոր է կազմակերպության անդամ 56 երկրների միասնության համար:
Հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման հարցում օգնություն ցուցաբերելու համար ես հաջորդ ամիս այցելելու եմ Հարավային Կովկաս: Հակամարտությունների կարգավորման ուղղությամբ իրականացված յուրաքանչյուր փոքր քայլը կարող է մեծ արդյունքներ ունենալ»:
Լիտվայի նախագահն իր եզրափակիչ խոսքում ընդգծել է ձգձգվող հակամարտությունների կարգավորման հարցում երկխոսության ու համագործակցության դերը քիբերհանցագործության ու ահաբեկչության դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Լիտվայի նախագահը հայտարարել էր, որ ձգձգվող հակամարտությունները բավական զգայուն են, և վստահեցրել էր, որ ԵԱՀԿ-ն կարող է լուծել Հարավային Կովկասի ու Մերձդնեստրի «սառեցված» հակամարտությունները:










































