Tuesday, 23 06 2026
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից

Ներիշխանական լակմուսի «տուկը»

Աբովյանի քաղաքապետի առաջին հայացքից ոչինչ «չխոստացող» ընտրությունն ըստ էության խոստանում է դառնալ Հայաստանի ներիշխանական իրողությունների լակմուսի թուղթը: Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են՝ Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ համարվող Վահագն Գևորգյանը և նախկին ՀՀԿ-ական, ներկայումս անկուսակցական Արթուր Հարությունյանը կամ Պալաչը, որը հայտնի է արդեն մի քանի տարի շարունակ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած կոնֆլիկտով: Այդ հարաբերությունները սրվեցին ՀՀԿ-ԲՀԿ հակադրությանը զուգահեռ: Սակայն այսօր ՀՀԿ-ն իր շարքերից հեռացրել է Պալաչին, քանի որ վերջինս չի ենթարկվել Ծառուկյանի թեկնածու Գևորգյանին սատարելու որոշմանը: Իսկ ՀՀԿ-ն կայացրել է նման որոշում, իհարկե, տեղական կառույցի մակարդակով:

Այսօր արդեն այս երկու հիմնական թեկնածուներին միացել են մի քանի, այսպես ասած, ներդրված թեկնածուներ, այդ թվում մեկը՝ նույնիսկ միևնույն Արթուր Հարությունյան անվանումով, ինչը հայաստանյան ընտրություններում հայտնի և փորձված մեթոդ է, երբ նույն անուն, ազգանունով երկրորդ թեկնածուն է ներդրվում ընդդեմ, այսպես ասած, մեծ շանսեր ունեցող հիմնականի կամ օրիգինալի:

Այսպիսով, իրավիճակն իսկապես դարձել է բավական հետաքրքրական, և ակնհայտ է, որ Աբովյանում խաչվում են Հայաստանի իշխանական համակարգի մի շարք թևերի շահեր ու հետաքրքրություններ: Ըստ որում՝ չի բացառվում, որ սա յուրօրինակ պիլոտային նախագիծ է, որով Սերժ Սարգսյանը փորձում է պարզել, թե առանձին վերցրած տարածքում իշխանական ուժերի ինչ հարաբերակցություն է դրսևորվում, որը յուրահատուկ գործնական թեստ կդառնա իշխող համակարգում ուժերի հարաբերակցությունը պարզելու համար:

Որ Սերժ Սարգսյանն Աբովյանի պարագայում ըստ էության կայացրած որոշում չունի, վկայում է այն հանգամանքը, որ Արթուր Հարությունյանը ՀՀԿ-ից հեռացվելուց հետո էլ մասնակցում է ընտրություններին: Հակառակ դեպքում նա ՀՀԿ-ին դեմ կգնար, սակայն Սերժ Սարգսյանին՝ հազիվ թե: Եվ ուրեմն, ՀՀԿ-ից նրա հեռացումը երևի թե նույնիսկ որոշակի շեղող մեթոդ էր, ինտրիգի լարման քայլ, որով խաղը ըստ էության էլ ավելի է բարդանում, և բնականաբար հավելյալ հարցեր են առաջանում մասնակիցների կամ շահագրգիռ կողմերի մոտ, թե այդ ի՞նչ «ռիսկով» կամ «թիկունքով» է Պալաչը գնում ՀՀԿ-ի որոշման դեմ:

Ահա այս առումով Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ըստ էության կարող են «ռենտգենի» դեր կատարել Սերժ Սարգսյանի համար: Նմանօրինակ էքսպերիմենտները նրա համար այսօր անհրաժեշտություն են դառնում ընտրական փուլից առաջ, սահմանադրական փոփոխություններից առաջ, ներիշխանական տարբեր խմբերի տրամադրությունները, նաև ռիսկի ու արկածախնդրության աստիճանը պարզելու համար, իմանալու համար, թե ով ինչի է ընդունակ որոշակի ոչստանդարտ իրավիճակներում:

Այս տեսանկյունից, Աբովյանի քաղաքապետի ընտրությունները ձևի տեսանկյունից, դասավորության տեսանկյունից կրելով ավանդական կնիքներ, երբ արդյունքը ի վերջո կորոշեն, ասենք, բաժանված «տուկերը», ըստ էության, բովանդակային առումով, հատկապես փետրվարյան զարգացումներից հետո իրենցից ոչ ստանդարտ իրավիճակ են ներկայացնում, որի նպատակն է լինելու առաջիկա համապետական քվեարկություններին ընդառաջ ներիշխանական նոր ստանդարտների մշակման անհրաժեշտությունը պարզելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում