Համացանցում են հայտնվել Ջարեդ Լետոյի թարմ լուսանկարները Ջոկերի կերպարում: Կադրերն արվել են նկարահանման հրապարակում՝ հայտնում է The Daily Mail-ը:
Այս անգամ դերասանի երկրպագուները կարող են գնահատել ոչ միայն նրա դիմահարդարումը, այլև կոստյումը, որն առաջին անգամ է հայտնվել պապարացիների օբյեկտիվում:
Ֆիլմը, որում Լետոն մարմնավորում է չարագործ Ջոկերին, դուրս կգա 2016թ. օգոստոսին:
Բացի Լետոյից՝ ֆիլմում խաղում են նաև Ուիլ Սմիթը, Թոմ Հարդին, Մարգո Ռոբին, Ջեյ Քորթնին: Ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Էյերը:
















































