Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին համարվում է իտալական «Միլան»-ը գլխավորելու հիմնական հավակնորդներից մեկը:
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ «ռոսսոներիներ»-ի ղեկավարությունը դժգոհ է ներկայիս գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիի աշխատանքից ու նրան փոխարինող է փնտրում:
Հավակնորդների թվում են նաև «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ու Իտալիայի հավաքականը գլխավորող Անտոնիո Կոնտեն, որոնց հետ «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին պատրաստվում է բանակցություններ սկսել:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Միլան»-ը 36-րդ տուրից հետո ունի 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:
Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա անհաջող մրցաշրջանից հետո նրա ապագան մադրիդյան ակումբում անորոշ է: Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ.:









































