«Վիվառո» ընկերությունը 2014թ. նոյեմբերից անցկացնում էր «Հայկական առցանց խաղերի» երկրորդ խաղաշրջանը: Յուրաքանչյուր շաբաթ հանգստյան օրերին նարդու, բլոտի և պոկերի սիրահարներն ամբողջ աշխարհից իրենց ուժերն էին չափում առցանց մրցաշարերում, որի շրջանակներում խաղարկվում էին դրամական խոշոր մրցանակներ: Այս ընթացքում մրցաշարերին մասնակցել են ավելի քան 3000 հոգի, իսկ լավագույնները անցել են եզրափակիչ:
Մայիսի 22-ին Կովկաս համալիրում տեղի կունենան նարդու, բլոտի և պոկերի եզրափակիչ փուլերը, որի ժամանակ մասնակիցները ուժեղագույններին կպարզեն կենդանի պայքարում: Մրցաշարերին հաջորդելու է մրցանակաբաշխություն, իսկ հաղթողները պարգևատրվելու են խոշոր մրցանակներով, այդ թվում՝ միջազգային մրցաշարերի ուղեգրերով:
«Վիվառո»՝ խաղացե՛ք հաճույքի համար:









































