Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարին: Այդ մասին հայտնում է Sportnet-ը:
Տեղեկությունների համաձայն՝ բելգիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են գերմանական գրանդի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեի հետ:
Տրանսֆերային գործարքի իրականցմանը կարող խանգարել երկու փաստ: Նախ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի պատրաստվում հրաժարվել Ազարի ծառայություններից: Երկրորդը՝ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը բարձր կգնահատվի: Հիշեցնենք՝ Մոուրինյոն վերջերս հայտարարել էր, որ Ազարի մեկ ոտքը 100 մլն եվրո արժե:



































