Կանադացի բժիշկ Քրիստոֆեր Չառլզի ստեղծած երկաթե ձկնիկը շուտով կարող է լուծել մարդու օրգանիզմում երկաթի պակասի խնդիրը, գրում է boredpanda.com-ը:
Աշխարհում 2 մլրդ մարդ տառապում է սակավարյունությամբ, ինչը ամենատարածված սննդային խնդիրն է աշխարհում, իսկ հավելումները հաճախ անօգուտ են կամ չափազանց թանկ:


Քրիստոֆեր Չառլզի ձկնիկում պարունակվում է մեծահասակների երկաթի օրական չափաբաժնի 75%-ը:

«Եփեք երկաթե ձկնիկը ջրում կամ ապուրի մեջ 10 րոպե ու հանեք այն: Այնուհետ մի քիչ կիտրոնի հյութ ավելացրեք. դա կարևոր է, որ երկաթը յուրացվի օրգանիզմի կողմից»,- բացատրում է բժիշկը:

Նման կերպ եփված ձկնիկով պատրաստված ապուրի համը առանձնապես չի տարբերվում, իսկ ձկնիկն ինքնին կարող է երկար տարիներ օգտագործվել:

Կամբոջայում ավելի քան 2500 մարդ ներկայումս օգտագործում է երկաթե ձկները, և փորձարկումները ցույց են տվել, որ այն մարդկանց կեսը, ովքեր մաս են կազմել դրան, 12 ամիս անց նման խնդրով չեն տառապել:

Աշխարհում 2 մլրդ մարդ տառապում է երկաթի պակասից


Փորձարկումներին մասնակից կամբոջացիների 50%-ի ինքնազգացողությունը լավացել է

Պարզապես եփեք այն ընդամենը 10 րոպե. ամեն ինչ պարզ է












































