Monday, 08 06 2026
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին

Orange-ի բաժանորդներն արդեն կարող են ստուգել իրենց հաշվեկշիռը, կատարել վճարումներ «My Orange» բջջային հավելվածի նոր տարբերակի միջոցով

«My Orange» բջջային հավելվածի թարմացված տարբերակը, որն առաջարկում է մի շարք նոր հնարավորություններ՝ հավելվածի օգտատերերի հարմարավետության համար, արդեն հասանելի է Google Play-ում և AppStore-ում: Այսուհետ, «My Orange» բջջային հավելվածի բոլոր օգտատերերը ոչ միայն կարող են ստուգել իրենց հաշվեկշիռը, այլ նաև անմիջապես հավելվածի միջոցով, իրենց բանկային հաշվներից կամ լիցքավորման  քարտով, կատարել վճարումներ և լիցքավորել Orange-ի ձայնային ու շարժական ինտերնետ ծառայությունների հաշիվներ:

Բացի այդ, «My Orange» բջջային հավելվածի նոր տարբերակն Orange-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս հեշտությամբ օգտվել նախընտրած ծառայություններից, այդ թվում՝ Orange Կինո ծառայությունից. Orange Կինո ծառայության էջի միջոցով պատվիրել Orange Կինո ծառայության կոդ , ինչպես նաև ծանոթանալ ընթացիկ ֆիլմերի բովանդակությանը, տեղեկանալ, թե որ կինոթատրոններում են դրանք ցուցադրվում և այլն:

««My Orange» բջջային հավելվածն արդեն օգնում է Orange-ի ավելի քան 22000 բաժանորդների մատի ընդամենը մեկ հպումով կառավարել իրենց հաշիվները, տեղեկացված լինել նոր ծառայություններից և ապրանքներից, հասանելիություն ունենալ ժամանացային բովանդակությանը: Այսօր ուրախ ենք մեր բաժանորդներին ներկայացնել այս հավելվածի նոր տարբերակը, որը թույլ է տալիս հեշտությամբ վճարել Orange-ի ծառայությունների համար, ինչպես նաև առավել հարմարավետորեն օգտվել դրանցից, այդ թվում՝ մեր հայտնի Orange Կինո ծառայությունից: Սա «My Orange» բջջային հավելվածի չորրորդ թարմացված տարբերակն է, և մենք շարունակելու ենք աշխատել այն առավել օգտակար և հետաքրքիր հնարավորություններով համալրելու ուղղությամբ», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ Android և iOS օպերացիոն համակարգերի համար ստեղծված «My Orange» բջջային հավելվածն իր տեսակի մեջ առաջինն է հայկական հեռահաղորդակցության շուկայում: Այն անվճար է և թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն: «My Orange» հավելվածի չորրորդ թարմացված տարբերակը կարելի է բեռնել Play Store-ում և AppStore-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում