Ամերիկյան դերասան Ալ Պաչինոն ներողություն է խնդրել «Երկրորդ շանս» նոր ֆիլմում իր երգի համար: Նա մարմնավորում է էստրադային երգիչ Դենի Քոլինզին, որի կյանքը փոխել է Ջոն Լենոնի նամակը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ներողություն եմ խնդրում երգի համար, բայց ես պետք է դա անեի ըստ սցենարի»,- Լոնդոնում ֆիլմի պրեմիերայի ժամանակ կատակել է Ալ Պաչինոն: Դերասանը նաև խոստովանել է, որ իր համար բարդ է հանդես գալ հանրության առջև:
Նա նաև պատմել է Նյու Յորքում Ջոն Լենոնի հետ իր հանդիպման մասին:









































