Էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով բարձրացումը ստիպել է դիրքորոշում հայտնել անգամ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբիկ Հովսեփյանին՝ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբորը, ով, բացի կոճակ սեղմելու պարտականությունից, Աժ-ում այլ բանով աչքի չի ընկել: Ավելին՝ նա դեմ է թանկացումներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սակագնի բարձրացման պատճառի մասին կարծիք հայտնեց, թե «երևի կորուստներն են շատ, դրա համար էլ թանկանում է»:
Իսկ թե ինչպես պետք է պայքարեն իր նշած խնդրի դեմ քաղաքացու գրպանը մտնելու փոխարեն, ասաց՝ աշխատանքներ պիտի կատարեն: Դիտարկմանը՝ ինչ աշխատանք, նշեց. «Դա մասնագիտական բան ա… Ասենք՝ հոսանքի մեջ սենց խոսք կա՝ խալաստոյ խոդ, դրանք չլինեն»:







































