Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է դառնալ Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ, հաղորդում է Téléfoot-ը:
Հաղորդվում է, որ Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողը մադրիդյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է:
Նշվում է, որ ՊՍԺ-ն Կավանիի տրանսֆերից ստացված գումարով կփորձի ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի կամ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Վալենսիա»-ն և «Յուվենտուս»-ը:








































