Երգիչ Մայքլ Ջեքսոնի ավագ դուստրը, ըստ երևույթին, ամուսնանում է: Լրագրողները 17-ամյա Փերիս Ջեքսոնի մատին մատանի են նկատել, ինչը կարող է վկայել նշանադրության մասին, գրում է Daily Mail-ը:
Փերիսին և նրա զուգընկերոջը`18-ամյա ֆուտբոլիստ Չեսթեր Քասթելոուին, վերջերս տեսել են Լոս Անջելեսում: Երիտասարդներին լուսանկարել են սրճարանից դուրս գալիս: Լրագրողների ուշադրությունը հատկապես սևեռվել է աղջկա ձախ ձեռքի մատնեմատին դրված մատանու վրա:
Լրագրողները հարցրել են Փերիսի հարազատներից մեկին, թե արդյոք Փերիսը նման մտադրություն ունի: Նա նշել է, որ ոչինչ չգիտի նշանադրության մասին, սակայն դեմ չէ զարմուհու ամուսնանալու ցանկությանը:








































