«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի որդին «Օլդ Թրաֆորդ»-ում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» (1:1) խաղից հետո հայտնվել է ուշադրության կենտրոնում:
Ռունիի ավագ որդու՝ Կայի ձեռքին եղել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի դիմանկարով դաջվածք:
29-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին: Մրցավեճից հետո նրա որդին դուրս էր եկել խաղադաշտ:










































