Երգչուհի Մադոննան Instagram-ի իր էջում համբուրվող պաղեստինցու և իսրայելցու լուսանկար է հրապարակել: Լուսանկարն արդեն վրդովմունքի ալիք է առաջացրել նրա երկրպագուների շրջանում, հայտնում է korrespondent.net-ը:
Լուսանկարում երևում են երկու տղա՝ պատրաստ համբուրվելու: Մադոննան հրապարակումն ուղեկցել է #rebelhearts հեչթեգով, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «բողոքող սրտեր»: Այդպիսով նա ցույց է տվել իր վերաբերմունքն իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում:
Այնուամենայնիվ, երգչուհու երկրպագուների մեծ մասը վրդովվել է նրա այդ վարքով: Նշելով, որ նման արարքները կարող են միջազգային սկանդալ և թշնամի ժողովուրդների միջև հարաբերությունների ավելի սրում հրահրել:
Հիշեցնենք՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը վեճ է երկու ժողովուրդների միջև նույն տարածքի համար:











































