Մարդիկ հաճախ իրենց առաջ խնդիր են դնում նիհարել մինչև ամառվա գալուստը, սակայն դա բավական դժվար է, քանի որ ցանկացողների մեծ մասի կամքի ուժը թույլ է …սառնարանից:
novate.ru-ն ներկայացնում է բարձրտեխնոլոգիական 5 սարք, որոնք իսկապես օգնում են նիհարել հնարավորինս արագ:
Oaxis Glo. խելացի ժամացույցներ խելացի օգտատերերի համար

Oaxis Glo-ն «խելացի» կշեռք է, որն օգնում է օգտատիրոջը հասկանալ, թե ինչ է իրեն հարկավոր ու ինչպես հասնել ցանկալի նպատակին: Այս ժամացույցները հնարավորություն են տալիս միանալ օգտատիրոջ բջջային սարքերի հետ:

Հավելվածի շնորհիվ հնարավոր է հաշվարկել նաև այլ ցուցանիշներ, որոնք իմանալը կարևոր է մարզվելիս:
Withings. Wi-Fi կշեռքներ նիհարել ցանկացողների համար

Withings-ը մարդկանց համար է, որոնք իսկապես ուզում են նիհարել: Սարքը կարող է միանալ ինտերնետին և այնտեղ տեղեկություն ուղարկել ամեն անգամ, երբ մարդը կշռվում է:

Withings-ի օգնությամբ մարդը չի կարող թաքցնել իր քաշի մասին տվյալները:
Nike FuelBox. առևտրային սարք՝ անվճար ֆիզիկական վարժությունների մատուցմամբ

Մարդիկ կաշվից դուրս են գալիս՝ ստանալու ինչ-որ անվճար պայմանական ապրանք կամ ծառայություն: Այդ յուրահատկությունից որոշեցին օգտվել Nike ընկերությունից, որպեսզի խթանեն մարդկանց զբաղվել սպորտով:

2014թ ամռանը ընկերությունը Նյու Յորքում տեղադրեց Nike FuelBox սարքը, որն անվճար բաժանում է Nike-ի ընդհանուր նշանակության ապրանքներ:

Nike FuelBox-ը չի ընդունում գումար, այլ FuelBand ակնոցներ: Խոսքը հաշվարկված միավորների մասին է, որոնք կարելի է ստանալ FuelBand ֆիթնես-թևնոցից օգտվելիս՝ ֆիզիկական վարժություններ կատարելով:
Fitbit One. ֆիթնես թրեքեր, որն արգելափակում է սառնարանը

Fitbit One թրեքերը կառավարում է մարդու կատարած վարժությունները օրվա ընթացքում, հաշվում է այրված կալորիաները:

Սարքը հանդես է գալիս որպես խիստ մենթոր թույլ կամք ունեցող մարդկանց համար: Այն կարողանում է իսկապես համոզել մարդկանց՝ ակտիվորեն զբաղվել սպորտով:
Ab Gymnic. մարզասարք ամենածույլերի համար

Ab Gymnic գոտին իդեալական սարք է «ծույլ ատլետների համար»: Այն հանդես է գալիս որպես խթանիչ, էլեկտրոդները ուղարկում են ազդանշաններ, որոնք ստիպում են մկաններին ռիթմիկ կրճատվել:










































