Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը շարունակում է մնալ եվրոպական բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ տաղանդավոր կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն, որը ֆուտբոլիստին դիտարկում է որպես Չավիի փոխարինող: Գյունդողանը նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականին:








































