Թուրքիայում հայ երիտասարդները բողոքի արշավ են անցկացրել՝ ընդդեմ «Արմեն» ճամբարի քանդման։ Այն որպես որբանոց է ծառայել հարյուրավոր հայ մանուկների համար։ Հայ համայնքը պահանջում է պահպանել որբանոցն ու հանձնել իրեն։
Սա հավանական չի հնչում՝ գրում է պարբերականը՝ հավելելով, որ արշավը, սակայն, նշանակալի է՝ լինելով պահանջների արտահայտման առաջին փողոցային բողոքի ակցիան Թուրքիայի հայերի կողմից։ Այս մասին հայտնում է Al-Monitor-ը։
Ճամբարը խորհրդանշում է հայերի աքսորումների ու կոտորածների տևական պատմությունը։ Որբանոցը կառուցվել է 1962 թվականին որբերի կողմից՝ վարպետ-շինարարի հսկողության ներքո։










































