Թուրքական Յալովա գավառի ոստիկանությունը երկրի հյուսիս-արևմուտքում ձերբակալել է 3 մարդու, ովքեր փորձել են վաճառել ենթադրաբար 19-րդ դարի հայտնի ֆրանսիացի գեղանկարիչ Փոլ Սեզանի վրձնին պատկանող նկարը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Նկարը կարող է լինել Սեզանի «Արմունկին հենված երիտասարդ իտալուհին» կտավի օրիգինալը, որը նկարիչը նկարել է 1896-ին: Կտավը ենթադրաբար արժե 150-200 մլն դոլար:
Բռնագրավումից հետո կտավը տեղափոխվել է Բուրսա քաղաքի թանգարան, որտեղ մասնագետները պետք է պարզեն դրա իսկական լինելը:









































