Այսօր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կայացել է քաղխորհրդի նիստ, որին մասնակցել են Կոնգրեսի անդամ կուսակցությունների առաջնորդներն ու ներկայացուցիչները:
«Առաջին լրատվականի» տեղեկություններով, քաղխորհրդի նիստում քննարկվել են ապրիլի 8-ին կայացած հանրահավաքից հետո Հայ ազգային կոնգրեսի անելիքները, արդյունքները, Կոնգրեսի հետագա մարտավարությունը:
Քննարկվել են նաև ապրիլի 28-ին կայանալիք հանրահավաքի կազմակերպչական հարցերը:










































