Ամեն տարի մայիսի 18-ին թանգարանների աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ գրում է Calend-ը:
Թանգարանների միջազգային օրն օրացույցում հայտնվել է 1977-ին, երբ Թանգարանների միջազգային խորհրդի հերթական նիստի ժամանակ ընդունվեց այդ մշակութային օրը նշելու վերաբերյալ ռուսական կազմակերպության առաջարկությունը:
Սկսած 1978-ից՝ թանգարանների միջազգային օրը սկսել է նշվել ավելի քան 150 երկրներում: