Ինդոնեզիա ժամանած անօրինական ներգաղթյալները պատմելեն, որ նավի վրա ուտելիքի համար ծագած կռվի ժամանակ մոտ 100 մարդ է սպանվել, հայտնում է BBC-ն:
Ներգաղթյալները, որոնք այժմ գտնվում են Աչեխ ճամբարում, պատմում են, որ զոհվածների մի մասը եղել են դանակահարված, մի մասը՝ կախված, մի մասին էլ ծովն են նետել:
Հազարավոր ներգաղթյալներ՝ Բանգլադեշից ու Բիրմայից, թափառում են ծովում այն բանից հետո, երբ նրանց լքել են անօրինական տեղափոխողները:










































