Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Սպանություն բանակում՝ կոշիկներին քսված փրփուրի պատճառով

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Խաչատուր Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Համլետ Դավթյանի նախագահությամբ հաստատված է գնահատել, որ ավագ հրաձիգ, դիպուկահար, կոչումով եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ՝ որպես դիտորդ, 2012 թվականի հունվարի 26-ին, ժամը 21-ի սահմաններում դիրքի կացարանին կից ճաշարանի միջանցքով անցնելու ժամանակ հայհոյել է իր ճանապարհին կանգնած շարքային Փայլակ Շահնազարյանին՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Հունվարի 27-ին, գիշերվա ժամը 2-ն անց 40-ի սահմաններում, հանդիսանալով արթուն պահակ, Խաչատուր Սարգսյանը շարքայիններ Կարեն Ալավերդյանին և Փայլակ Շահնազարյանին առաջնագծում դիտորդի պարտականությունները ստանձնելու համար արթնացնելուց առաջ, որպես կատակ, սափրվելու համար նախատեսված փրփուր է քսել նրանց կոշիկների ճտքերի եզրերին:

Կ. Ալավերդյանը, արթնանալով ու «կատակից» զայրանալով, վիճաբանել է Սարգսյանի հետ: Վերջինս ասել է, որ կատակ է արել, սակայն ծառայակիցները վրդովվել են:

Սարգսյանը բռունցքով մեկ անգամ հարվածել է Ալավերդյանի ձախ աչքի շրջանին, վերջինս էլ, ըստ դատավճռի, ոտքերով երեք-չորս հարված է հասցրել Սարգսյանի կոնքի շրջանին, ինչի համար այս գործի շրջանակներում դատվել է, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն: Ալավերդյանի մասով վերաքննիչ բողոք չի բերվել, և դատավճիռը այդ մասով մտել է օրինական ուժի մեջ:

Կոշիկներին քսված փրփուրի պատճառով, ըստ դատավճռի, զայրացել է նաև Փայլակ Շահնազարյանը և հայհոյել փրփուր քսողի մորը:

Խաչատուր Սարգսյանը Շահնազարյանին էլ է հարվածել, սակայն հայհոյանքի պատճառով առաջացած նրա վրդովմունքը չի խաղաղվել:

Վրեժխնդիր լինելու շարժառիթով, Փայլակ Շահնազարյանին կյանքից զրկելու ապօրինի դիտավորությամբ Սարգսյանը կացարանին հարակից խրամաբջջի թմբից իրեն ամրակցված ինքնաձիգով հինգ կրակոց է արձակել զուգարանից կացարան վերադարձող Շահնազարյանի ուղղությամբ:

Երեք կրակոցները դիպել են Շահնազարյանին և կրծքավանդակի ու կոնքի շրջաններում ստացած հրազենային գնդակային միջանցիկ մարմնական վնասվածքներից շարքային Փայլակ Շահնազարյանը տեղում մահացել է:

Ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի նոյեմբերի 1-ի դատավճռով Խաչատուր Սարգսյանին մեղավոր է ճանաչել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումների և դիտավորյալ սպանության համար ու դատապարտել վերջին հաշվով՝ 13 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Սարգսյանի շահերի պաշտպան Ա. Ավագիմյանը:

Նա միջնորդել է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Խ. Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ընդհանուր իրավասության դատարանում Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ներկայացրել է, որ Շահնազարյանն իրեն չի հայհոյել, ինքը նրանից վրեժխնդիր լինելու պատճառ չուներ:

Դեպքի պահին եղել է դիրքում, տեսել է մոտեցող ստվեր, նշանաբառ է գոռացել երկու անգամ, պատասխան չի ստացել և գործել է ըստ կանոնների. պառկել է, զենքը լիցքավորել ու կրակել: Ինչից հետո մոտեցել է ընկածին ու նոր միայն տեսել, որ սպանվել է Փայլակ Շահնազարյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում Խաչատուր Սարգսյանի շահերը պաշտպանեց փաստաբան Արա Զաքարյանը:

Նա, հիմնավորելով նախորդ պաշտպան Ա. Ավագիմյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը, միաժամանակ հայտնեց, որ Ա. Ավագիմյանը, ինչպես նաև նրանից առաջ՝ Մ. Հակոբյանը իրավունք չեն ունեցել Սարգսյանի շահերը պաշտպանելու, որովհետև ՀՀ փաստաբանների պալատի անդամներ չեն:

Ըստ Արա Զաքարյանի՝ հենց սկզբից խախտվել է իր պաշտպանյալի պաշտպանական իրավունքը, ինչը արդեն իսկ հիմք է դատավճիռը բեկանելու համար:

Արա Զաքարյանը ներկայացրեց նաև այլ խախտումներ, որոնք, իր կարծիքով, նույնպես հիմք են տալիս ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանելու համար, մասնավորապես՝ դեպքից հետո ռազմական ոստիկանություն տարված զինծառայողների վրա գործադրված ճնշումները, դատական նիստերի քարտուղարի անձեռնահասությունը, ինչի պատճառով նիստերի արձանագրությունների մեջ չեն ամրագրվել գործի հանգամանքների համար մեծ կարևորություն ունեցող հարցեր ու հանգամանքներ:

Արա Զաքարյանը, հիմնավորելով վերաքննիչ բողոքը, իր պահանջը ներկայացրեց, այն է՝ բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:

Լրացնելով պաշտպանի ելույթը՝ Խաչատուր Սարգսյանը մեկ անգամ ևս հայտնեց, որ Շահնազարյանին սպանելու դիտավորություն չի ունեցել, կրակել է, որովհետև նշանաբառի պատասխանը չի հնչել, և ինքը կարծել է, թե հակառակորդն է մոտենում դիրքին:

Խաչատուր Սարգսյանը հայտնեց, որ համարյա բոլոր զինծառայողներն իրար հետ հայհոյանքներով են խոսում, սակայն Փայլակ Շահնազարյանը բացառություն է եղել, նա ընդհանրապես չէր հայհոյում:

Իր կատակից Փայլակը չի զայրացել, իրենց միջև վիճաբանություն ու քաշքշուկ չի եղել, Փայլակը չի էլ նկատել կոշիկներին քսված փրփուրը, իսկ ինքը չի նկատել, թե Փայլակը կացարանից ուր է գնացել, չի իմացել, որ նա զուգարանում է:

Մեղադրողը նախորդ նիստի ավարտին ժամանակ խնդրեց պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի պատասխանին նախապատրաստվելու համար:

Այսօր մեղադրող Ա. Եղիազարյանն առարկեց պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի դեմ: Ըստ մեղադրողի՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը հիմնավորված ու օրինական է, այն բեկանելու հիմքեր չկան:

Մեղադրողը վկայակոչեց ամբաստանյալ Ալավերդյանի, վկաներ Ազոյանի, Ստեփանյանի, Գասպարյանի տված ցուցմունքները, համաձայն որոնց՝ Սարգսյանը դեպքի պահին նշանաբառ չէր գոռացել, դեպքից առաջ միջադեպ էր եղել նրա ու Փայլակ Շահնազարյանի միջև, ու Փայլակը հայհոյել էր, իսկ Սարգսյանը նրան սպանել էր այդ հայհոյանքի պատճառով վրեժխնդիր լինելու դիտավորությամբ:

Զինծառայողների ցուցմունքների մեջ մեղադրողն առանձնացրեց հետևյալը. Խաչատուր Սարգսյանը դեպքից հետո նրանցից մի քանիսին խնդրել էր, որ ասեն՝ ինքը կրակելուց առաջ նշանաբառ է գոռացել, ինչը իրականում, ըստ այդ ցուցմունքների, չէր եղել:

Ըստ մեղադրողի՝ Խաչատուր Սարգսյանի մեղքն ապացուցված է նաև փորձաքննությունների եզրակացություններով: Սարգսյանի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանը սահմանել է համաչափ պատիժ:

Մեղադրողն ասաց, որ չի անդրադառնում պաշտպանի վկայակոչած՝ պաշտպանական իրավունքի խախտումներին, դատական նիստերի քարտուղարի անձեռնահասությանը: Դրանք, ըստ մեղադրողի, էական նշանակություն չեն ունեցել գործի ելքի վրա:

Եթե ամբաստանյալը մնար առանց պաշտպանի, հնարավոր կլիներ խոսել պաշտպանական իրավունքի խախտման մասին: Բայց նա պաշտպան ունեցել է, և այդ պաշտպանի վերաքննիչ բողոքն է քննվում վերաքննիչ դատարանում: Մեղադրողն ընդգծեց, որ բերված բողոքի շրջանակներում մնալով՝ այն համարում է անհիմն և միջնորդում է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվի անփոփոխ:

Պաշտպան Արա Զաքարյանը մի քանի միջնորդություններ արեց, մասնավորապես՝ վերաքննության կարգի անցնել, դատարան հրավիրել ու հարցաքննել վկաներ Գասպարյանին, Ստեփանյանին, Ազոյանին, ովքեր հակասական ցուցմունքներ էին տվել և այդ հակասականությունը բացատրել ռազմական ոստիկանությունում իրենց վրա գործադրված ճնշումներով: «Զինվորները դեպքից հետո տարվել են ռազմական ոստիկանություն, 13 օր պահվել այնտեղ: Նրանց նկատմամբ բռնությունների ու ճնշումների գործադրման վերաբերյալ տվյալներ են եղել, բայց քննություն չի կատարվել»,- ասաց պաշտպանը:

Նա միջնորդեց վերաքննիչ դատարան հրավիրել ու հարցաքննել ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստերի քարտուղարին, քանի որ նրա կողմից, ըստ պաշտպանի, թույլ են տրվել խախտումներ, նիստերի արձանագրությունը թերի է, ինչը ազդել է գործի ելքի վրա:

Նիստերի արձանագրության վերաբերյալ ժամանակին դիտողություններ չբերելը Արա Զաքարյանը բացատրեց նրանով, որ նախկին պաշտպան Ավագիմյանն այդ արձանագրությունը չի պահանջել, չի ուսումնասիրել, Խաչատուր Սարգսյանին չի ներկայացրել: Արձանագրության թերություններն ի հայտ են բերվել իր կողմից՝ արդեն Երևանում, երբ վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանի վարույթում էր գտնվում:

Ի վերջո, Արա Զաքարյանը միջնորդեց անթույլատրելի ճանաչել գործում առկա բոլոր ապացույցները՝ ասելով, թե դրանք բոլորն էլ ձեռք են բերվել օրենքի խախտումներով:

Մեղադրողն առարկեց պաշտպանի բոլոր միջնորդությունների դեմ՝ ասելով, թե դրանք հիմնազուրկ են, բոլոր մատնանշված վկաները հարցաքննվել են նախաքննության ու առաջին ատյանում դատաքննության ժամանակ, ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները և հանգել է պատճառաբանված եզրակացության:

Դատարանը մերժեց պաշտպանի բոլոր միջնորդությունները՝ հիմնավորելով, որ պաշտպանի դիրքորոշումը պարզ է, բայց նրա մատնանշած թերությունները վերաքննիչ բողոքում չեն եղել, իսկ գործում առկա ապացույցները, այդ թվում՝ վկաների կողմից տրված հակասական ցուցմունքները վերաքննիչ դատարանը կուսումնասիրի ու կգնահատի խորհրդակցական սենյակում:

Վերաքննիչ դատարանը հրապարակեց իր որոշումը. Խաչատուր Սարգսյանի պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը մերժվեց, իսկ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ, այն գնահատվեց օրինավոր ու հիմնավոր դատական ակտ, իսկ սահմանված 13 տարի ազատազրկումը՝ հանցավոր արարքներին համաչափ պատիժ:

Պաշտպանական կողմը մտադիր է դիմել վճռաբեկ դատարան:

Իր որդու անմեղության հարցում համոզված մայրն ասաց, որ շարունակելու է բողոքել ու դիմելու է հնարավոր բոլոր քայլերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում